Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը:
Մովսիսյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Քանզաս Սիթի», «Ռեալ Սոլթ Լեյք», «Ռանդերս», «Կրասնոդար», «Սպարտակ», «Յուգորդեն» և «Չիկագո Ֆայր» ակումբներում։
2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում։ Հրազդան մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան խաղում, որ մեր ընտրանին 1-3 հաշվով պարտություն կրեց, Յուրան խաղադաշտում անցկացրեց ընդամենը 15 րոպե՝ թեթև վնասվածքի պատճառով։ Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին գնդակը Մովսիսյանը հեղինակել է 2010 թ.-ի սեպտեմբերի 3-ին՝ բացելով Մակեդոնիայի հետ արտագնա խաղի հաշիվը (2-2)։ Ազգային հավաքականի կազմում Մովսիսյանն անցկացրել է 38 հանդիպում և դարձել է 14 գոլի հեղինակ։
ArmSport-ը շնորհավորում է Յուրա Մովսիսյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում առողջություն և հաջողություններ նոր նախաձեռնություններում։