«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է մյունխենյան ակումբի նորեկների մասին։
«Զարմանում եմ, թե ինչու են բոլորը գովում Հասան Սալիհամիջիչին կատարված տրանսֆերների համար։ Ես հարգում եմ Սադյո Մանեին և Մատիաս դե Լիխտին, բայց ինձ համար նրանք համաշխարհային մակարդակի խաղացողներ չեն։ Իհարկե, Մանեն լավ կխաղա Բունդեսլիգայում և կխփի իր գոլերը, բայց նա արդեն 30 տարեկան է։ Չեմ կարծում, թե նա թոփ մակարդակի է։ Եթե այդպես լիներ, ապա Յուրգեն Կլոպն ավելի մեծ ջանքեր կգործադրեր նրան թիմում պահելու համար։
Դե Լիխտի նկատմամբ ավելի թերահավատորեն եմ մոտենում։ Այո, նա 22 տարեկան է, բայց «Այաքսում» փայլելուց հետո նա 3 տարի կորցրեց «Յուվենտուսում»։ Շատ համարձակ է հնչում, երբ նրան անվանում են «Բավարիայի» պաշտպանության գծի առաջատար»,- գրել է Ռումենիգեն Sportbuzzer.de-իիր հոդվածում։