«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը կարծում է, որ ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի համապատասխանում «Բավարիային»։ Նրա խոսքերն է փոխանցում Times Now-ն։
-Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։
-Ռոնալդուն մեծ խաղացող է, բայց նա «Բավարիայի» համար չէ։ «Բավարիան» իր խաղաոճն ունի, նրանք այն բոլոր դիրքերում, որ Ռոնալդուն կարող էր խաղալ, շատ լավ խաղացողներ ունեն։
Չգիտեմ՝ նա ինչ պլաններ ունի, բայց վստահաբար չի տեղափոխվի «Բավարիա»։