Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թարմացված վարկանիշը։
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը պահպանել է վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը, նա արդեն 11 շաբաթ է՝ առաջին տեղում է։
Նրան հաջորդում են գերմանացի Ալեքսանդր Զվերևը և իսպանացի Ռաֆայել Նադալը: Իսպանիայի մեկ այլ ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ բարձրացավ չորրորդ տեղ՝ գերազանցելով հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Սերբ Նովակ Ջոկովիչը յոթերորդ տեղից բարձրացել է վեցերորդ՝ շրջանցելով նորվեգացի Կասպեր Ռուդին:
Կարեն Խաչանովը 24-րդն է վարկանիշային աղյուսակում։
ATP վարկանիշային աղյուսակը՝ օգոստոսի 1-ի դրությամբ.
1․ Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 7625 միավոր;
2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 6850;
3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 6165;
4 (5). Կառլոս Ալկարաս (Իսպանիա) — 5035;
5 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 5000;
6 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 4770;
7 (6). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 4685;
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 3575;
9 (9). Ֆելիքս Օժիե-Ալիասիմե (Կանադա) — 3445;
10 (10). Յաննիկ Սիներ (Իտալիա) — 3395։