Իտալական «Ինտերը» հայտնել է, թե որքան գումար է պահանջում թիմի կիսապաշտպան Մատիաս Վեսինոյի համար, հաղորդում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը 25 միլիոն եվրո է ցանկանում ստանալ ուրուգվայցու վաճառքից:
Հիշեցնենք, որ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր էր վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն, կողմերը չեն կարողացել համաձայնեցնել տրանսֆերը:
Նշվում է, որ «Յունայթեդը» ևս մեկ փորձ կկատարի՝ Վեսինոյին ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ ուրուգվայցին Ա Սերիայի այս առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ: