Ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն լրագրողների վարկածով ճանաչվել է Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։ Քվեարկության արդյունքում Նկունկուն ստացել է 134 ձայն, 6 ձայնով գերազանցելով լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, որն այս ամառ տեղափոխվեց «Բարսելոնա»։ Երրորդ տեղում «Այնտրախտի» դարպասապահ Քևին Տրապն է՝ 65 ձայնով․
«Ինձ համար սա մեծ պատիվ է, ես գնահատում եմ այսպիսի նշանակալի մրցանակին արժանանալը։ Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ թիմին, մարզչական շտաբին և ամբողջ անձնակազմին։ Առանց նրանց աջակցության նախորդ մրցաշրջանն անհնարին կլիներ»,- ասել է Նկունկուն։
Լավագույն մարզչի քվեարկությունում էլ հաղթող է ճանաչվել «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Քրիստիան Շտրայխը՝ 276 ձայնով։ Նախորդ մրցաշրջանում նրա թիմը 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել, որը Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու հնարավորություն է տալիս։