«Լայպցիգը» նորեկ ունի։ Գերմանական թիմը պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» պաշտպան Դավիդ Ռաումի հետ, հայտնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը։
24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ գործարքի արժեքը կազմել է 30 մլն եվրո։
Ռաումը «Հոֆենհայմում» հանդես էր գալիս 2021 թվականից։
























































