VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Նոան» տնային խաղում 3։4 հաշվով պարտվեց «Ալշկերտին»։ «Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը։
Օրվա մյուս խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Արարատին»։ «Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը։
Այսօր կկայանան տուրի վերջին երկու հանդիպումները։ ԲԿՄԱ-ն կմրցի «Շիրակի», իսկ «Ուրարտուն»՝ «Արարատ-Արմենիայի» հետ։
























































