Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 5։3 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։
Մյունխենյան ակումբի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Ջամալ Մուսիալան, Սադիո Մանեն և Բենժամեն Պավարը։
60-րդ րոպեին «Լայպցիգի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մարսել Հալստենբերգը։ 6 րոպե անց Սերժ Գնաբրին նորից 3 գնդակի առավելություն ապահովեց իր թիմի համար։
77-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն հաշիվը դարձրեց 2։4։ 89-րդ րոպեին «Լայպցիգի» կազմում աչքի ընկավ Դանի Օլմոն։ Այդուհանդերձ, հանդիպման վերջին գոլը խփեցին մյունխենցիները։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լերոյ Սանեն։