«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուս պաշտպան Պյոտր Տենը դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Հիշեցնենք, որ Տենը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանում, իսկ այս ընթացքում նա հասցրել էր մասնակցել է 41 պաշտոնական հանդիպման։
























































