«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի վերջին խոսքերին։
Այն բանից հետո, երբ «Բարսելոնան» հայտարարեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիր կնքելու մասին, Նագելսմանը լրագրողների հետ զրույցում զարմացավ, թե ինչպես է կատալոնական ակումբին հաջողվում նման տրանսֆերներ իրականացնել ակումբում ծանր տնտեսական իրավիճակում։
Եվրոպական ակումբային ֆուտբոլում ամենամեծ պարտքն ունի «Բարսելոնան»՝ 1,3 միլիարդ եվրո։ Ընդ որում, ակումբը մինչ այժմ ամենաշատն է ծախսել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Ես կխնդրեի նրան կենտրոնանալ իր ակումբի վրա, որը լավ գումար է ստացել Լևանդովսկու համար: Նրանց համար, ովքեր զարմացած են, ես կասեի, որ մենք բավականին կենդանի ենք և վերադարձել ենք տրանսֆերային շուկա, և կարող են լինել ավելի շատ անակնկալներ», – մեջբերում է Լապորտային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։