Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենջամին Պավարը հայտնել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Մյունխենի «Բավարիայից» հեռանալու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն։
Կարիերան շարունակելու տարբերակների թվում են Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու թոփ-ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Իր հերթին «Բավարիան» պատրաստ է դիտարկել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու տարբերակները։
Բենջամինը մյունխենյան գրանդ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Նա ակումբի հետ կնքել է հինգ տարվա աշխատանքային պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում Պավարը Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: