Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում է էստոնական «Պայդեի» հետ։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ:
Խաղն ակտիվ սկսեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ու մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասապահին: 23-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին տանտերերը, սակայն հարձակվող թիմի ֆուտբոլիստի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ հայկական թիմի առավելությամբ, սակայն առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց:
Հիշեցնենք, որ երեւանյան խաղում դարպասի գրավում չէր եղել։