Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը հաջորդ մրցաշրջանում կմնա Յուլիան Նագելսմանի թիմում:
Այս մասին հայտնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հնարավորություն ուներ տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված էր տեղի ակումբներից մեկը, սակայն ֆուտբոլիստը որոշել է առայժմ մնալ «Բավարիայում»։
Նախորդ մրցաշրջանում Չուպո-Մոտինգը գերմանական Բունդեսլիգայում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը մյունխենյան թիմում հանդես է գալիս 2020/21 մրցաշրջանից։
























































