Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկակացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ: Բարբոսան ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով.
«Շատ երջանիկ եմ։ Սա երազանք էր և նպատակ միևնույն ժամանակ. խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում՝ Իսպանիայում։ Այժմ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ակումբիս՝ հասնելու մեծ նվաճումների»։
Հիշենենք՝ Լուանը դարձել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստը, ով հանդես կգա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում:
«Չգիտեի, որ Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտզալիստն եմ, ով հանդես է գալու Իսպանիայի Պրիմերայում։ Առավել քան հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու և բարձր եմ պահելու Հայաստանի պատիվը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստը:
Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»: «Պալմա ֆուտզալը» գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում: