Հայ մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումներ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հուլիսի 28-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տուզլա Սիթի» (Բոսնիա և Հերցեգովինա) — «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) պատասխան հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արտեմ Գասպարյանը։
Նույն օրը էստոնական Լիլեկուլա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Լևադիա» (Էստոնիա) — «Հիբերնիանս» (Մալթա) պատասխան հանդիպումը։ Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական բրիգադը։ Մրցավարի օգնականներն են Արթուր Գդլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։