«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արման Մելիքսեթյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
27-ամյա դարպասապահը Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու է, ներկայացրել է մեր երկրի երիտասարդական հավաքականը:
Ակումբային կարիերայի ընթացքում Մելիքսեթյանը հանդես է եկել «Արարատում», «Արցախում», «Գանձասարում» և «Վանում»: