Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկակացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլ, որտեղ զիջել է «Բարսելոնային»:
Լուանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստը, ով հանդես կգա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում։