Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի բժշկական անձնակազմը կարծում է, որ Ազարը ֆիզիկապես 60 տոկոսով է պատրաստ «Սելտայի» դեմ խաղին։ Հավանաբար նա 30 րոպե խաղաժամանակ կստանա։
Տեղեկություններ կան, որ բելգիացի ֆուտբոլիստը ցանկացել է մասնակցել «Օսասունայի» դեմ խաղին, սակայն Զինեդին Զիդանը չի ցանկացել որևէ ռիսկի դիմել։
Մարզումների ընթացքում Ազարը մի քանի մինի-հանդիպումների է մասնակցել, ինչից պարզ է դառնում, որ ֆուտբոլիստի առողջական վիճակի հետ կապված որևէ անհանգստություն չի կարող լինել։ Նա պատրաստ է դաշտ վերադառնալուն։