Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին» (առաջին խաղը՝ 0։1) և դուրս եկավ հաջորդ փուլ։
Սա պատմական հաղթանակ էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ Եղիշե Մելիքյանի սաներն առաջինն են, որ խաղալու են ՉԼ երրորդ որակավորման փուլում։
Հարկ է ընդգծել, որ այս հաղթանակով մեր չեմպիոնն ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում իր մասնակցությունը։
«Փյունիկի» պատրաստած ֆոտոշարքը՝ ստորև․