Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։
Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։
Նախ, պետք է ընդգծել, որ սա պատմական հաղթանակ էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ Եղիշե Մելիքյանի սաներն առաջինն են, որ խաղալու են ՉԼ երրորդ որակավորման փուլում։
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարկել՝ երեկ կայացած հանդիպման լավագույն դրվագներով։
Տեսանյութը՝ ՖԱ Փյունիկ