Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին» (առաջին խաղը՝ 0։1) և դուրս եկավ հաջորդ փուլ։
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Հովհանես Հարությունյանը Armsport-ի հետ զրույցում խոսել է խաղի մասին։
«Աննկարագրելի էմոցիաներ են։ Շատ ուրախ ենք։ Լավ չսկսեցինք հանդիպումը և գոլ բաց թողեցինք, սակայն թիմային ոգին ու հաղթելու ցանկությունը շատ մեծ էր։ Մենք այստեղ էինք հաղթանակի համար։
Շատ ուրախ ենք, որ կարողացանք պատմություն կերտել և դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ»,- ասել է Հարությունյանը։
Ստելլա Բաբլոյան