Հուլիսի 28-ից 30-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Գոռ Վանոյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Կարեն Թալասյանին։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Հավաքի վերջին օրը մեր ընտրանին երկկողմանի հանդիպում կանցկացնի։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։