«Բավարիան» հայտարարել է «Ռենի» երիտասարդ հարձակվող Մատիս Տելի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ֆրանսիացին «Բավարիայում» հանդես կգա 39-րդ համարի ներքո։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 17-ամյա հարձակվողի տեղափոխությունը մյունխենյան ակումբին կարժենա 20-8,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։