«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու թեկնածուներից մեկն է այն բանից հետո, երբ ակումբի հարձակվող Սեբաստիան Ալերի մոտ ուռուցք է ախտորոշվել։
Գերմանացիները Ալերին գնել են «Այաքսից» այս ամառ՝ 30 միլիոն եվրոյով: Թե երբ հարձակվողը կվերադառնա մարզումներին, դեռևս հայտնի չէ. այժմ Ալերը բուժում է անցնում:
Սակայն դորտմունդցիներն արդեն սկսել են նրան փոխարինող փնտրել, իսկ թեկնածուներից մեկը Ջեկոն է, հայտնում է Sky Deutschland-ը: Հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 36 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։