Չարենցավանի «Վանի» ֆուտբոլիստի վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Վանի» կիսապաշտպան Էմանուել Միրեկուի վիրահատությունը բարեհաջող է անցել: Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Vbet ՀՊԼ նոր մրցաշրջանի առաջին խաղում «Վանը» Վայքում կմրցի «Լեռնային Արցախի» հետ:
























































