Լեհաստանի առաջնության երկրորդ տուրում Շչեցինի «Պոգոնը» հյուրընկալվել է «Շլյոնսկին», սակայն 1-2 հաշվով պարտություն է կրել։ Հանդիպումը կայացել է Վրոցլավում։
«Պոգոնի» կազմում միակ գնդակը հեղինակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ 30-րդ րոպեին հաշիվը դարձնելով 1-1: Ընդմիջումից հետո, սակայն, «Շլյոնսկը» ևս մեկ գոլ է խփել և հաղթանակ տարել։ Բիչախչյանը նաեւ դեղին քարտ ստացավ։
Լեհաստանի առաջնության 2-րդ տուրից հետո «Պոգոնը» 3 միավոր ունի և մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Շլյոնսկը» 4 միավորով չորրորդ տեղում է։
























































