«Ուրարտուն» անցկացրել է 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլի իր վերջին ստուգողական հանդիպումները։
Արտասահմանյան հավաքից վերադառնալուց հետո երևանյան թիմը ևս երկու խաղ անցկացրեց սեփական մարզաբազայում։ Օրվա առաջին խաղում «Ուրարտուի» մրցակիցը Հայաստանի Առաջին խմբի առաջնություն վերադարձած «Վեստ Արմենիան» էր։ Թիմերի միջև խաղն ավարտվել է «Ուրարտուի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Երկրորդ խաղում թիմն ընդունել է «Նոային», որի նկատմամբ նույնպես առավելության է հասել՝ 3-0։
Այսպիսով, «Ուրարտուն» ավարտել է իր ստուգողական հանդիպումների շարքը, իսկ մեկ շաբաթից թիմը կմեկնարկի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։
Հավելենք, որ առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 20։30-ին։
























































