«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե իրեն ինչ է ասել «Սպարտակի» կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը` թիմերի միջև խաղում վերջինիս իրացրած 11-մետրանոցից առաջ (1-4)․
«Պրոմեսն ասաց, որ ես չեմ իրացնի 11-մետրանոցը, ինչպես, որ դա եղավ Մոսկվայում, երբ մենք հաղթեցինք 2-1։ Մի քանի անգամ ասաց, որ ես կվրիպեմ, գոլ չեմ խփի, որ ես անհանգիստ եմ։ Սրանք ֆուտբոլային պահեր են։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, այդ իսկ պատճառով ամեն ինչ կարգին է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։
ՌՊԼ-ի 2-րդ տուրի` «Կրասնոդարի» և «Սպարտակի» միջև խաղը կայացել է երեկ` հուլիսի 23-ին, Կրասնոդարում։ Հյուրերը 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել։ Գոլեր են հեղինակել Ռոման Զոբնինը, Քվինսի Պրոմեսը, Սերգեյ Բորոդիմնը (ինքնագոլ) և Վիկտոր Մոզեսը։ Տանտերերի կազմում էլ մեկ գնդակ ետ է բերել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
























































