«Բավարիան» և «Ռենը» համաձայնության են հասել ֆրանսիական ակումբի կիսապաշտպան Մատիաս Տելի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ի լրագրող Լոիկ Տանզին։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը 30 մլն եվրո կվճարի 17-ամյա կիսապաշտպանի համար։
Տելը Լիգա 1-ում անցկացրել է 7 հանդիպում։ Ֆրանսիայի Մ17 տարեկանների հավաքականում դարձել է 5 գոլի հեղինակ։
























































