Ամերիկացի թենիսիստուհի Բերնարդա Պերան դարձել է Համբուրգում կայացած WTA 250 մրցաշարի հաղթող։
Եզրափակչում աշխարհի 81-րդ ռակետը 6:2, 6:4 հաշվով հաղթեց համաշխարհային դասակարգման 2-րդ համար Աննետ Կոնտավեիտին։ Հանդիպման տեւողությունը 1 ժամ 15 րոպե էր։
Համբուրգում նվաճած տիտղոսը Պերայի համար երկրորդն էր WTA մրցաշարերում իր կարիերայում։
WTA 250. Համբուրգ (Գերմանիա). Մենախաղեր․ եզրափակիչ
Աննետ Կոնտավեիտ (Էստոնիա) — Բերնարդա Պերա (ԱՄՆ) — 2:6, 4:6.