«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան 22 ամյա կիսապաշտպան Ալան Կոռոևի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Վեստ Արմենիան» Առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում:
