«Բավարիայի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն այս տարվա փետրվարին նվաճած Աֆրիկայի գավաթն անվանել է իր կարիերայի գլխավոր տիտղոսը։
«Աֆրիկայի գավաթում հաղթելը ամենակարևոր տիտղոսն էր, որը ես երբևէ նվաճել եմ իմ կյանքում: Դա ավելի առանձնահատուկ դարձրեց այն, որ իմ երկիրը նախկինում երբեք չէր հաղթել այս մրցաշարում»,- Մանեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ բացի Աֆրիկայի գավաթից, 30-ամյա սենեգալցին իր կարիերայի ընթացքում «Լիվերպուլի» կազմում հաղթել է նաև Չեմպիոնների լիգան և Անգլիայի առաջնությունը։ Այս տարվա ամռանը Մանեն անգլիական ակումբից 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































