Մյունխենի «Բավարիայի» աստղ Սադիո Մանեն խոսել է «Լիվերպուլից» իր հեռանալու մասին: Սենեգալցին այս ամառ փոխել է ակումբային գրանցումը:
«Ես դեռ անցյալ տարի էի որոշել հեռանալ «Լիվերպուլից»։ Ճիշտ պահն էր այս քայլին դիմելու համար։ Ես գիտեի, որ ինձ նոր մարտահրավեր է պետք։ Ես ութ տարի խաղացել եմ Պրեմիեր լիգայում, որից վեցն անցկացրել եմ մերսիսայդցիների կազմում։ Մենք հաղթեցինք գրեթե ամեն ինչ։ Ուստի որոշեցի առաջ գնալ:
Ես կայացրել եմ իմ կարիերայի լավագույն որոշումը։ «Բավարիայում» ինձ ամեն ինչ դուր է գալիս, այս ակումբը միայն բարձր նպատակներ է դնում իր առջև։ Ցանկանում եմ «Բավարիայի» հետ հաղթել Չեմպիոնների լիգան և այլ տիտղոսներ»,- աֆրիկացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Մանեի տրանսֆերը «Բավարիային» արժեցել է մոտ 32 միլիոն եվրո։
























































