«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է փայլել Բունդեսլիգայում։
«Քեյնի տրանսֆերային արժեքը շատ բարձր է։ Սա է խնդիրը։ Նա կարող է շատ գոլեր խփել Բունդեսլիգայում։
Տրանսֆերային կոնկրետ արժեքը չգիտեմ, բայց «Բավարիայի» համար իսկապես դժվար կլինի նրան ձեռք բերելը։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մյունխենյան ակումբը կփորձի ձեռք բերել անգլիացի հարձակվողին հաջորդ տարի։
























































