«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Լիվերպուլում» իր նախկին թիմակից Մոհամեդ Սալահի հետ հարաբերությունների մասին։
«Երբեմն մարդիկ ասում են, որ իմ ու Մոյի մեջ մրցակցություն կա, բայց, անկեղծ ասած, ես խաղացողներից ոչ մեկի հետ մրցակցություն չեմ տեսնում։ Մենք լավ հարաբերություններ ունենք, հաղորդագրություններ ենք ուղարկում իրար։ ԶԼՄ-ները միշտ փորձում են բարդացնել իրավիճակը։
Գիտեք, ես ոչ թե մի, այլ բոլոր ֆուտբոլիստների հետ եմ շփվում, որոնց հետ խաղացել եմ։ Կարող եք հարցնել որ ակումբում ուզեք։ Ես բոլոր խաղացողների հետ լավ հարաբերություններ ունեմ»,-Մանեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































