«Բավարիայի» պաշտպան Քրիս Ռիչարդսը մեկնել է Լոնդոն, որպեսզի ավարտի իր տեղափոխությունը «Քրիսթալ Փելաս», հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս 22-ամյա ամերիկացին բուժզննում կանցնի ու 5 տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։
Ռիչարդսի տրանսֆերը «Քրիսթալ Փելասին» կարժենա 12 միլիոն եվրո, տրանսֆերային գումարը կարող է հասնել 20 միլիոն եվրոյի՝ ներառյալ բոնուսները:
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Հոֆենհայմում»՝ 21 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































