«Հանովերի» մարզիչ Շտեֆան Լյաիտլն աչքի է ընկել գեղեցիկ քայլով։ Bild-ի փոխանցմամբ, մարզիչը նկատել է, որ թիմի մարզմանը հետևում է կիսամերկ, անօթևան տղամարդ։
Մարզման ավարտից հետո Լյաիտլը տղամարդուն կանչել է ցանկապատի մոտ, նրան փոխանցել 50 եվրո և սպիտակ մարզաշապիկ։ Նրանք մի քանի րոպե զրուցել են, որից հետո մարզիչը վերադարձել է բազա։


«Կարծում եմ՝ սկզբունքորեն կարևոր է տեսնել և հասկանալ այն իրականությունը, որում ապրում են այլ մարդիկ։ Պետք է միշտ քթից այն կողմ ևս կարողանաս տեսնել»,- ասել է Լյաիտլը՝ պատասխանելով իր քայլի մասին հարցին։
























































