«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը տեղափոխվեց «Բավարիա»։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։։
22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Մյունխենցիները նախորդ մրցաշրջանում դարձան Գերմանիայի չեմպիոն, իսկ թուրինցիներն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրեցին։ Ֆուտբոլիստը մեկնել է ԱՄՆ, որտեղ կմիանա իր նոր թիմի հավաքին։
Այսօր Դե Լիխտը ավարտել է բուժզննումը, ինչից հետո ստորագրել է պայմանագիրը։