Չեմպիոնների լիգայի 2-րդ որակավորման փուլի «Փյունիկ»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղի նախախաղային մամուլի ասուլիսին մարզչի հետ ներկայացավ մրցակցի ֆուտբոլիստ Մանուել Դե Կոստան։
«Ծանոթ չեմ մրցակցին, միայն գիտեմ, որ լավ խաղ է ցուցադրել «Կլուժի» դեմ։ Իհարկե, հարգանքով ենք մոտենում մրցակցին
Հնարավոր ամեն բան կանենք արդյունքի հասնելու համար, որովհետև յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Մենք շատ ենք աշխատել, որ լավ արդյունքի հասնենք։ Մենք մրցաշարի նույն փուլում ենք, ինչ «Փյունիկը»»։
























































