Չեմպիոնների լիգայի 2-րդ որակավորման փուլում «Փյունիկը» կմրցի «Ֆ91 Դյուդելանժի» հետ։ Քանի որ մրցակցի գլխավոր մարզիչ Ֆանգուեյրոն որակազրկված է, նախախաղային ասուլիսին ներկայացել է նրա օգնական Մեհդի Էլ Ալաուին․
«Շոգն իսկապես խնդիր կլինի մեզ համար. սովոր չենք խաղալ այսպիսի եղանակային պայմաններում: Կարծում եմ՝ ճնշող կլինի մեզ համար:
Ստիպված ենք խաղալ, ինչ կարող ենք անել: Այսօր մարզում կանցկացնենք ու պետք է փորձենք առավելագույնը քաղել այս եղանակային պայմաններում:
«Փյունիկը» լավ թիմ է, ավելի լավը, քան «Տիրանան», որի հետ խաղացինք նախորդ տուրում: Կարծում եմ՝ սա այնպիսի թիմ է, որ կարող է գնդակը շատ արագ մի կողմից մյուսն ուղարկել: Լավ ֆուտբոլիստներ ունեն՝ ի դեմս Դաշյանի, Վակուլենկոյի:
Կարծում եմ՝ շանսեր ունենք: Պետք է փորձենք լավ խաղ ցուցադրել՝ հարգելով մրցակցին: ՉԼ այս փուլում բոլոր խաղերն են կարևոր՝ անկախ մրցակցից: Տղաներին պետք է հնարավորինս լավ պատրաստենք»։
























































