Չեմպիոնների լիգայի 2-րդ որակավորման փուլում «Ֆ91 Դյուդելանժի» հետ կայանալիք խաղի նախախաղային մամուլի ասուլիսին մարզչի հետ ներկայացավ «Փյունիկի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը։
«Ճիշտ է՝ նախորդ խաղում վրիպեցի 11մ-ից, բայց դրանից հետո լարվածություն չկար, որ չկարողանայի հանդիպումը շարունակել։ Վստահ էի, որ հաջողության ենք հասնելու։
Շատ մարտական ենք տրամադրված։ Պայքարելու ենք հաղթանակի համար, տանն ենք խաղում, պատրաստ ենք հանդիպմանը:
Կլուժի դեմ նույն կազմով էինք խաղում, կարծում եմ՝ ադապտացիոն փուլն արագ եղավ»։