Այսօր՝ հուլիսի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երրոդ փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։
Երևանյան ակումբը, եթե հաղթահարի երկրորդ փուլը, երրորդ փուլում կհանդիպի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 2-3-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 9-ին։
Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» էր, որի արգելքը «Փյունիկն» անցավ և երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Երևանում։