Մյունխենի «Բավարիան» համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսի» հետ հոլանդացի պաշտպան Մաթիս դե Լիխտի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ հրապարակման՝ գերմանական գրանդը կենտրոնական պաշտպանի տրանսֆերի համար կվճարի 80 մլն եվրո։ Հինգ տարով երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր կկնքվի հենց ֆուտբոլիստի հետ։
Մաթիսը «Ծեր սինյորային» է միացել 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից»: Նրա պայմանագիրն իտալական գրանդի հետ ավարտվում է երկու տարուց։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։