Հայտնի է դարձել, թե որքան գումար կստանա Ռոբերտ Լևանդովսկու գործակալը ֆուտբոլիստի՝ «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխությունից հետո:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը՝ գործակալ Պինի Զահավին պահանջել է, որ ֆուտբոլիստի՝ «Բարսայում» անցկացրած յուրաքանչյուր տարվա համար իրեն պայմանագրով 5 մլն եվրո վճարեն՝ ընդհանուր 20 մլն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ ֆուտբոլիստը 3+1 սխեմայով պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ: