«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հերքել է տեղեկությունը, թե խնդրել է գնել ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ճի՞շտ է արդյոք, թե ուզել եմ, որ Ռոնալդուն տեղափոխվի «Բավարիա»: Ես էլ եմ վերջերս կարդացել այդ մասին, բայց դա ճիշտ չէ»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում լրագրող Քրիստիան Ֆալկը: Մյունխենյան ակումբից արդեն որերորդ անգամ հերքում են Ռոնալդուով հետաքրքրվածությունը, սակայն ԶԼՄ-ները շարունակում են նրան ուղարկել «Բավարիա»,-ասել է Նագելսմանը:
























































