«Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինսայդերի տեղեկացմամբ՝ կողմերի միջև բանակցություններ չեն եղել՝ չնայած ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ այս տրանսֆերը հնարավոր է։ Անգլիական ակումբն ու թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չեն պատրաստվում բաժանվել խաղացողից։ Նրան ակումբն ուզում է նոր պայմանագիր առաջարկել։
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։
























































