«Յուվենտուսը» առաջարկ է ստացել ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրային։
Այս մասին հայտնում է իտալական Gazzetta-ն։
Նշվում է, որ Տորեյրայի գործակալները կապի մեջ են թուրինյան ակումբի ղեկավարության հետ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, դեմ չէ Թուրին տեղափոխվելուն։
«Արսենալի» մարզչական շտաբը՝ Միկել Արտետայի գլխավորությամբ, դեմ չէ Տորեյրայի տեղափոխվելուն այլ ակումբ։ Լուկասը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ֆիորենտինայում»՝ վարձավճարով։