«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջինտոլին խոսել է նեապոլիտանական ակումբում պաշտպան Կալիդու Կուլիբալիի ապագայի մասին։
«Կուլիբալիի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չեն եղել: Չեմ ժխտի, որ Կալիդուն մեզ համար արժեքավոր խաղացող է, ով ինը տարի բարձր մակարդակով ներկայացրել է ակումբը։ Մենք ամեն օր խոսում ենք նրա հետ։
Նա խնդրեց, որ իրեն ժամանակ տանք։ Նա տարբերակներ է ուսումնասիրում: Նախագահը նրան իսկապես լուրջ առաջարկ է արել՝ տարեկան 6 միլիոն եվրո հինգ մրցաշրջանի համար, բոնուսները ներառված չեն այս գումարի մեջ: Դա 60 միլիոն է՝ առանց հարկերի։
Նրան նաև խնդրել են կարիերայի ավարտից հետո պաշտոն զբաղեցնել ակումբի կազմում։ Նա հիանալի անձնավորություն է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով նա արժանի է նման առատաձեռն առաջարկի»,- Ջինտոլիի խոսքերն է մեջբերում corriere dello Sport-ը։