«Բավարիան» աշխատում է «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ։
Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստի հետ մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր կնքել։ Ընդ որում, կողմերն արդեն բանավոր համաձայնության են հասել։
Հիմա «Բավարիան» առաջին պաշտոնական առաջարկն է պատրաստում տրանսֆերի վերաբերյալ։
Որպես 22-ամյա ֆուտբոլիստին փոխարինող՝ «Յուվենտուսը» դիտարկում է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի թեկնածությունը։
























































